Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Լուսանկարվեցինք

Լուսանկարվեցինք
06.09.2013 | 13:25

2002 թվականի հուլիսի 20-ն էր: Երևանից բազմամարդ մի պատվիրակություն մեկնում էր Ջավախք` տերյանական և դեմիրճյանական օրեր նշելու: Ճանապարհին ավանդական կանգառն արեցինք Խոչաղբյուրի (Զույգաղբյուրի) մոտ: Մինչ ոմանք համադամ խորտիկներ էին վայելում, ոմանք էլ տրվել էին ուրախ երգ ու պարին, ես` հավատարիմ իմ «թանգարանային» մտածողությանը, նախաձեռնեցի լուսանկարվելու և ժամանակն ու իրադարձությունը վավերացնելու, արխիվացնելու գործը: Մասնագիտական առաքելությանս մշտապես հավատարիմ լինելու շնորհիվ է, որ այսօր Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի և իմ անձնական արխիվում պահպանվում են այս ու այսօրինակ շատ լուսանկարներ:

Լուսանկարվածներից երկուսն այնկողմնային աշխարհի բնակիչներ են հիմա: Լույս և խաղաղություն թող իջնի նրանց հոգիներին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ